20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, վախենո՞ւմ ես քննադատել Վլադիմիր Վլադիմիրովիչին. Ալեքսանդր Լուկաշենկոն` Նիկոլ Փաշինյանին

Բելառուսական ԶԼՄ-ները շարունակում են հրապարակել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սենսացիոն ելույթը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, Բելառուսի ղեկավարը խոսել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության մասին, որտեղ պատասխանել է Փաշինյանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբեյալ դժգոհությանը:

«Պուտինի ներկայությամբ, այնտեղ էր նաև Իլհամը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ Նիկո′լ, արի վերջ տանք: Ո՞վ է Ադրբեջանի հետ զենքի վաճառքում առաջին տեղում՝ Ռուսաստանը, իսկ ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»,- ասել է Լուկաշենկոն:

Ալեքսանդր Լուկաշենկոն Փաշինյանին հիշեցրել է նաև, որ Ադրբեջանի հետ զենքի վաճառքում երկրորդ տեղում է Իսրայելը, հետ Թուրքիան: Եվ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղում է Բելառուսը, այն էլ հաշվի առնելով բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ամփոփելով Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է. «Պոլոնեզները չլինեն, կլինենք տասներորդ տեղում: Այդ դեպքում ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Հարձակվում ես յուրայինների վրա, որ օտարները հասկակա՞ն: Եթե այդպես է ասա, ես ձայն չեմ հանի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ