18 Հունիսի, Երեքշաբթի, 2019

«Լուսավոր Հայաստանի» մեծ ու փոքր մանրադրամները հանդիպում էին ՀՀԿ-ականների հետ ու քննարկում՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյանը խոստանում է մանրամասներ

f5720655c7111a_5720655c71156.thumb

«Լուսավոր Հայաստան»-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հակամարտությունը Facebook-ում շարունակվում է։

ԲՀԿ-ականներ Տիգրան Ուրիխանյանն ու Վահե Էնֆիաջյանն արձագանքել են ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանին, որը հայտարարել էր, թե «Ծառուկյանը հին ռեժիմի մաս է, նա մեզ գործարք էր առաջարկում»։

« «Լուսավոր Հայաստանի քաղաքական մանրադրամներից ևս մեկը՝ Գևորգ Գորգիսյանը, շարունակելով լուսավորյալ մանրադրամների շքերթը, որոշել է կրկին անդրադառնալ Բարգավաճ Հայաստանին։

Փաստորեն, քաղաքական սադոմազոխիզմը լուսավորյալների շարքում խիստ ակտուալ է, և այս մարդիկ գերագույն հաճույք են ստանում, երբ իրենց հիշեցնում ես իրենց անփառունակ անցյալ ու նույնքան անփառունակ ներկան։ Հիշեցնենք, խոսքն այն երիտասարդի մասին է, ով Փաշինյանի շարժման առաջին օրից սվաղվել է հայաստանյան բոլոր եթերներին ու լրատվամիջոցներին և  անարգանքի սյունին էր գամում Նիկոլին՝ հայտարարելով, որ վերջինը գցել է իր գործընկերներին և զբաղված է անիմաստ քայերով։ Իսկ երբ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանում վառեցին ազատության ջահը, սույն երիտասարդը թաշկինակով փակեց իր լուսավոր քիթը, որովհետև, պարզվեց՝ հեղափոխության շնչից ալերգիա ունի։

Փաշինյանի քարոզարշավի ողջ ընթացքում Լուսավոր Հայաստանի բոլոր մեծ ու փոքր մանրադրամները գիշերային ժամերին երևանյան բոլոր պադվալներում հանդիպում էին կարկառուն հանրապետականների հետ և քննարկում ինչպես տապալել Նիկոլի շարժումը և սույն Գորգիսյանը պադվալային շարժման առաջամարտիկներից էր։ Եվ միայն այն պահին, երբ Փաշինյանի հաղթանակն այլևս անխուսափելի էր, լուսավորների շարանը հանկարծ հիշեց, որ իրենք Նիկոլի գործընկերն են ու մեկ ժամում դարձան երդվյալ նիկոլական՝ շարունակելով բոլոր հնարավոր ստվերային տարբերակներով խանգարել նոր Հայաստանի շարժմանը։ Լուսավոր Հայաստանի ոսկե հովանավորի շնորհիվ էլ հայտնվելով խորհրդարանում, այժմ Գորգիսյանն ու իր պապաները որոշել են իրենց քաղաքական կուսությունը վերականգել լուսավորի հայտնի հովանավորի դրամական տրանսվերտների հաշվին։ Ի դեպ, հեղափոխությունից ալերիգա ունեցող Գորգիսյանը, ում քաղաքական դալտոնիզմը ուղղակի զավեշտալի է, այլ կուսակցություններին գնահատական տալու փոխարեն ճիշտ կանի պատասխանի մեկ պարզ հարցի՝ որտեղի՞ց իրենց աշխատավարձով ապրող, իրենց խոսքերով՝ չքավոր պատգամավորներին նման գումար՝ խորհրդարանական ընտրություններում ամենածախսատար քարոզարշավը տանելու համար։ Հարցը, իհարկե, հռետորական է, քանզի Հաաստանում չկա այլևս գեթ մեկ մարդ, ում համար գաղտնիք լինի, թե ով է իրականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ոսկե հովանավորը և ում լեգիտիմ շահերն են խորհդրանաում ներկայացնելու լուսավորյալները։ 

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորի և Նիկոլ Փաշինյանի դեմ լուսավորյալների աննկուն պայքարի շատ ավելի հետաքրքիր դրվագների մասին էլ հաջորդ դասին։ Խոստանում ենք խիստ ուշագրավ մանրամասներ», – Facebook-յան իր էջում գրել է Տիգրան Ուրիխանյանը։

Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարել է, թե կարծում է, որ «Լուսավոր Հայաստանը» շատ արագ կնքելու է իր քաղաքական մահկանացուն՝ դառնալով հայաստանյան քաղաքական դաշտի ամենաերիտասարդ քաղաքական դիակը։

««Հաճախորդ» փրոդաքշընում նկարահանված «Լուսավոր Հայաստան» էժանագին սերիալի երկրորդ պլանի դերասան Գևորգ Գորգիսյանը որոշել է իր ինքնարժեքը տերերի մոտ բարձրացնելու համար կրկին անդրադառնալ «Բարգավաճ Հայաստանին»։ Երիտասարդը ուզում է «կարյերնի ռոստ» ապահովել, իսկ «Լուսավոր Հայաստանում» «երիտասարդ կարիերիստի» բնական աճ ապահովելու կարևոր պայմաններից մեկը կուսակցական պետպատվերի կատարումն ու գերակատարումն է։ Այս երիտասարդը, բնականաբար, դեռ քաղաքական գաճաճ է ու չի վստահել իրեն անդրադառնալու պատիվը, ուստի մեկ-երկու խոսքով անդրանդառնանք լուսավորի առաջին էշելոնին։

Եվ այսպես, հարգելիներս, երբ Իլֆ-Պետրովի հայտնի սագագող Պանիկովսկին կնքեց իր մահկանացուն, նրա մահախոսականին հնչեց՝ «արդյոք բարոյական մարդ էր Պանիկովսկին»՝ բենդերյան հայտնի ճառը։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ շարունակելով իր այս անբարո գործելաոճը, «Լուսավոր Հայաստանը» շատ արագ կնքելու է իր քաղաքական մահկանացուն՝ դառնալով հայաստանյան քաղաքական դաշտի ամենաերիտասարդ քաղաքական դիակը», – գրել է Էնֆիաջյանը։

Արձագանքել է նաև Գևորգ Գորգիսյանը։

«Քաղաքական մեծ դեբատից հետո Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է իր ենթականերին հարվածել Լուսավոր Հայաստան կուսակցությանը, սևացնել մեզ և այս գործին է լծվել նաև Կենտրոն հեռուստաընկերությունը։ 
Մեր մոտեցումը մնում է անփոփոխ․ օլիգարխները չպետք է ապականեն քաղաքականությունը, որը մեզ համար մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է»,-Facebook-յան իր էջում գրել է Գորգիսյանը։

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ