23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջադրանք՝ ուժայիններին՝ կապված ՀՀԿ-ի ստացած ձայների հետ

«168 ժամ» թերթը գրում է. «Կարծես թե հաստատվում են մինչեւ ԱԺ արտահերթ ընտրություններ ինտենսիվորեն շրջանառվող այն լուրերը, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից ՀՀԿ հնարավոր ձայների կապակցությամբ ուժային կառույցներին տրված հանձնարարականները:

Մասնավորապես, 168.am-ին խոսակցություններ էին հասել այն մասին, որ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայությունների տարածքային ստորաբաժանումներին նախազգուշացվել էր, որ այն տարածքներում, ուր Հանրապետականը 5 տոկոսից ավելի ձայն  կհավաքի, այդ տարածքների ուժային կառույցների պատասխանատուները կազատվեն աշխատանքից:

Պայմանավորված ընտրությունների արդյունքներով՝ արդեն իսկ ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ ստացել են նկատողություն, իսկ որոշ տեղերում էլ փոխատեղումներ են եղել, այսինքն՝ նա, ով իր տարածքում խնդիրը չի կարողացել լուծել, կամ նկատողություն է ստացել, կամ տեղափոխվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ