25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արժե, որ Արմեն Գեւորգյանին դատապարտողները նաև սա իմանան

Արմեն Գևորգյանը 2008-14 թթ. տարածքային կառավարման նախարարն էր, 6 տարի: Մինչև նրա նախարար նշանակվելը տարածքային կառավարման նախարարությունն անպորտֆել նախարարություն էր, համայնքները քայքայված, առանց բյուջեի, պարտքերի տակ կքած, դրամական հաշիվները կալանքի տակ… Նրա ղեկավարման 6 տարիներին հսկայական բարեփոխումներ իրականացվեցին այս ոլորտում, այն բոլոր դրականը, ինչ կա այսօր տարածքային և տեղական կառավարման համակարգում:

Նախարարի պաշտոնից նա ազատվեց սեփական դիմումով, նախարարության աշխատակիցներն արցունքներն աչքներին էին հրաժեշտ տվել Ա. Գեւորգյանին: Իմ աշխատանքը համայնքների հետ է եւ հաճախակի եմ համայնքապետերի հետ ոլորտում առկա խնդիրները քննարկում: Բոլորը երանությամբ են հիշում Արմեն Գևորգյանի կառավարման ժամանակաշրջանը, որովհետև նրանից հետո 3 նախարար է փոխվել, բայց ոչինչ չի ավելացել նրա թողածին:

Վերջերս ջրային համակարգի ղեկավարներից մեկը, որն այդ համակարգում աշխատում է խորհրդային տարիներից, զրույցի ժամանակ ասաց, որ բազմաթիվ ղեկավարներ է ունեցել, բայց Արմեն Գևորգյանը միակն էր, որ իրենց հետ աշխատել է առանց ենթատեքստի (ատկատների), և հնարավոր ամեն բան արել է համակարգը կայացնելու համար: Սա, կարծում եմ, նրա աշխատանքի լավագույն գնահատականն է,և արժե, որ նրան դատապարտողները նաև սա իմանան: Այս մասին գրառում է արել  լրագրող Սառա Պետրոսյանը: Մեկ այլ լրագրող՝ Անահիտ Հարությունյանը գրում է.

Կարդացի ֆեյսբուքում «Հետքի» լրագրող Սառա Պետրոսյանի գրառումը Արմեն Գևորգյանի մասին: Չափազանց ճիշտ դիտարկում, որի տակ ինքս էլ կստորագրեի: Վստահ եմ՝ կստորագրեին շատ ուրիշ լրագրողներ, որոնք 2008-2014 թթ. գործ են ունեցել տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ:

Ես այդ տարիներին մի առիթով եմ շփվել տվյալ նախարարության հետ, մասնակցում էի տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանն ուղղված մի ծրագրի, որն իրականացնում էր մի հասարակական կազմակերպություն այդ նախարարության հետ համատեղ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ: Եվ ահա գործի բերումով սկսեցի շփվել նախարարության տարբեր մակարդակների աշխատակիցների հետ, մասնակցել նրանց խորհրդակցություններին, տվյալներ պահանջել և ստանալ նրանցից, որպեսզի կարողանայի հնարավորինս որակով կատարել աշխատանքս: Եվ ապշած էի:

Մինչ այդ բազմաթիվ նախարարությունների հետ էի շփվել, և հիմնականում արդյունքը հիասթափեցնող էր: Տարածքային կառավարման նախարարությունը՝ իր կազմակերպվածությամբ, կուռ գործելաոճով, աշխատակիցների գիտելիքների մակարդակով ուղղակի չէր տեղավորվում մյուսների շրջանակի մեջ: Կարծես օազիս լիներ, որ ցույց էր տալիս՝ եթե ուզենանք, այսպիսին էլ կարող ենք լինել հենց նույն իշխանությունների դեպքում ու նույն համակարգի մեջ: Եվ բնական է՝ ակնածանք առաջացավ նախարարության ղեկավարի հանդեպ, որի մասին մինչ այդ, խոստովանեմ, բավական հակասական տեղեկությունների տրվելով՝ այնքան էլ լավ վերաբերմունք չունեի:

Դա լավ դաս էր ինձ համար երբեք չհավատալ օդում թևածող կարծիքներին, քանի դեռ ինքդ անձնապես այդ ամենը չես ստուգել, քանի դեռ ձեռքիդ անառարկելի փաստեր չկան: Մեծ ափսոսանք ապրեցի, երբ Արմեն Գևորգյանը ժամանակին հրաժարական տվեց, իսկ հիմա ցավում եմ, քանի որ օրակարգում նրան կալանավորելու հարցն է: Ցավում եմ, քանի որ նախորդ աղմկոտ նախաքննություններն ու դատավարությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ արվում է օրենքն ու իրավունքը ոտնահարելով, այդ քննություններից ու դատավարություններից, միևնույն է, մենք ճշմարտությունը չենք իմանա, բայց որ մեր պետությունը կկորցնի ևս մի լավ ու գիտակ կառավարողի, կասկած չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ