17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուկաշենկոն դիմել է Հայաստանին՝ ինչու՞ եք վախենում բելառուսներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ արտահայտվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը:

«Դա խայտառակություն է, որ մենք չենք կարող ընտրել ՀԱՊԿ-ի գլխավոր պաշտոնյայի», –  ասել է Բելառուսի նախագահը ռուս լրագրողների հետ Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Интерфакс-Запад»-ը:

Ա.Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ գնան ՀԱՊԿ այլ երկրներին, քանի որ հենց Երևանն է «թաթախել» կազմակերպությանն իր ներքին քաղաքական խնդիրների մեջ:

«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զաս): Խելացի տղա է, մեծ փորձ ունի:  Նա պետական քարտուղար է, բոլոր նախագահները գիտեն նրան: Ես այս քայլը կատարում եմ, որ այսուհետև  գործող տաղանդավոր գեներալներին նշանակենք` ցույց տալու համար ՀԱՊԿ-ի կարևորությունը», – ընդգծել է Ա.Լուկաշենկոն:

Նա հիշեցրել է, որ առաջարկել է, որպեսզի Ստանիսլավ Զասն այցելի ՀԱՊԿ բոլոր երկրներ, այդ թվում` Հայաստան:

«Եթե դուք պատրաստ եք ընդունել, լսել նրան… Դուք կարող եք չհամաձայնվել, կարող եք հավատարիմ մնալ ձեր սկզբունքներին: Բայց դուք խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավ լինի, քան ցանկացած հայ: Ինչու՞ եք վախենում բելառուսներից: Չէ, որ միմյանց օտար չենք», – հավելել է Ա.Լուկաշենկոն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ