21 Հունվարի, Երկուշաբթի, 2019

Ճանապարհներն ամբարիշտների՝ պիտի կորստի տանեն իրենցով գնացողներին

photo-prayer

Երանելի է այն մարդը, ով որ՝ ամբարիշտների խորհուրդների մեջ /ոտքն իր չդրեց/ երբե՛ք քայլ չարեց, ո՛չ էլ ընթացավ մեղավորների ճանապարհներով, և ո՛չ էլ նստեց ժա՛նտ մարդու աթոռ: Այլ գիշե՛ր- ցերեկ, ամե՛ն ժամանակ նա խորհեց Տիրոջ օրենքի մասին, կամք արեց ապրել ա՛յդ սահմաններով. պիտի նմանվի մարդն այդ մի ծառի, որ տնկվել է կենդանարար ու արդար ջրերի ընթացքների մոտ. պտուղ է տալիս ճի՛շտ ժամանակին, նրա տերևը չի՛ թափվում բնավ, իսկ ինչ գործ անի՝ հաջողությա՛մբ է հասցնում ավարտին:

Ամբարիշտները այդպես չե՛ն ապրում, այլ ինչպես փոշին հողմի բերանում՝ հոսո՜ւմ են նրանք երկրի վրա: Եվ այդ բաների պատճառով է, որ դատ ու դատաստան անելու ժամին՝ ամբարիշտները չե՛ն արդարացվելու, ո՛չ էլ երբևէ վերև կհանվեն մեղավոր մարդիկ՝ արդա՛ր խորհրդով հավաքույթներում: Որովհետև որ՝ Տերն արդարների՛ ճանապարհներն է միայն ճանաչում, իսկ ճանապարհներն ամբարիշտների՝ պիտի կորստի տանեն իրենցով գնացողներին: 

Փոխադրությունը գրաբարից՝ Մաքսիմ Ոսկանյանի

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ