25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս հարցում ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի տեսակետը նույնն է

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դեմ է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանչամանը: Քիչ առաջ այս մասին Henaran.am-ի թղթակցին ասել է խմբակցության քարտուղար , ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նշենք, որ ԱԺ “ժառանգություն” խմբակցությունը մարդասպանին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելուց եւ հայրենիքում նրան ներում շնորհելուց հետո կրկին շրջանառության մեջ է դրել այս հարցի հետ կապված իր օրինագիծը:

Արամ Մանուկյանը հրաժարվել է ներկայացնել Կոնգրեսի հիմնավորումն այս  հարցի շուրջ` նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն խմբակցության անունից հնչեցվելիք ելույթում:

Հիշեցնենք, որ ընթացքի մեջ է Սաֆարովի արտահանձնման հարցի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նիստը:  Նիստին ի դեպ, ՀԱԿ խմբակցությունը բավականին պասիվ է: Խմբակցության անդամները միայն նիստի սկզբին են ներկա գտնվել , հիմնական զեկուցողին ուղղված հարցերի եւ հայտարարությունների համար չեն գրանցվել: Խմբակցության տեսակետը ԱԺ նիստի ընդմիջումից հետո կներկայացնի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ