26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քո մեղքերի իմացությունը պետք է կապի քո լեզուն քննադատելիս

Իսկ ո՞րն է դատելու հակառակ առաքինությունը.

Մի հետաքրքիր քարոզ լսեցի քիչ առաջ: Կարող ենք այն դարձնել խորհելու թեմա մեզ համար, քնելուց առաջ, քանի որ բոլորիս է վերաբերվում:

Հարց. 
Բոլոր մեղքերը ունեն հակադարձ առաքինություններ. Օր` ծուլություն- աշխատասիրություն, որկրամոլություն – պահք և այլն, իսկ ո՞րն է դատելու հակառակ առաքինությունը, մի՞թե արդարացնելը: Ոչ երբեք:

Քննադատելու հակառակ առաքինությունը ամենևին էլ արդարացնելը չէ, Մեղք է համարվում մեղավորին արդարացնելը: Ինչպես օրինակ հպարտության հակառակ առաքինությունը խոնարհությունն է, իսկ քննադատության հակառակ առաքինությունը արդարացնելը չէ, այլ ինքնաքննադատությունն է:

Քո մեղքերի իմացությունը պետք է կապի քո լեզուն քննադատելիս: Բայց երբ ասում են մի դատիր, չի նշանակում, որ պետք է արդարացնել մեղքը: Մեղքը պետք է ճանաչել որպես մեղք: Ինչպես չի կարելի մեղավորի անմեղ ասել, այնպես էլ չի կարելի արդարին մեղադրել: Ողղակի Աստծու պատվիրանը կատարելու համար, պետք է ընդամենը ասել,- Աստծու առաջ մեղանչեցիր, Աստծու առջև էլ պատասխան տուր: Աստված է դատավոր: Ասում է ինքդ քեզ մեղադրիր, Աստված չի մեղադրի:
Բավական հեշտանում է գործը չէ՞:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ