19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միեւնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսեւորել սկզբունքային մոտեցում:

«Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երեւանը, աշխատում է, ծառայում է մեր քաղաքին ու երեւանցիներին, կամ՝ ոչ»,- նշել է քաղաքապետը: 

Հայկ Մարությանն ընդգծել է, որ աշխատակազմից ակնկալում է թափանցիկ աշխատանք՝ օրինականության սահմաններում, միեւնույն ժամանակ վստահեցրել է, որ օրինազանցության ցանկացած դեպք իրավական հետեւանք է ունենալու: Քաղաքապետ Մարությանը նաեւ խոսել է Ավանում առկա մի շարք խնդիրների մասին: Մասնաավորապես, օրերս պարզվել է, որ Ավանի մշակույթի տան սաների ծնողներից գանձվում է ավելի մեծ վարձավճար, քան մուտքագրվում է բյուջե: «Այսուհետ, եթե լինեն ոչ թե թերացումներ, այլ օրենքի խախտումներ, ես կանգ չեմ առնելու ոչ մի բանի առաջ: Մեր պետությունն անցել է նոր փուլ, սա արդեն նոր Հայաստանն է, եւ մենք պետք է ընդունենք նոր Հայաստանի օրենքները: Եվ եթե կան մարդիկ, ովքեր խախտում են այդ օրենքը, անկախ նրանից՝ ով են, ում բարեկամն են, պետք է պատժվեն», – նշել է քաղաքապետը:

Քաղաքապետը նաեւ հորդորել է վարչական շրջանի աշխատակազմին՝ իրենց պարտականությունների բերումով ամեն կերպ աջակցել քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատանքներին:

Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավար Արա Դանիելյանը կառավարման ոլորտում ունեցած իր փորձն ու մասնագիտական որակները լավագույնս կծառայեցնի Ավանի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ