18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խառը իրավիճակ ավտոշուկայում. Վրաստանից մանդարին բերողները սկսելու են մեքենա ներկրել

Ավտոներկրողները բաժանվել են երկու խմբի, քանի որ Կառավարությունից առաջարկ է եղել՝ այսուհետ երկրորդ մեքենայի դեպքում ֆիքսված գումար վճարվի՝ 50 դոլար, բայց ավտոներկրողներն առաջարկել են` նախ իրենց չվճարված հարկերը ներել:

Հիշեցնենք, որ ըստ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի, սակայն ավտոներկրողները եղած մեքենաները ոչ թե առք ու վաճառք, այլ նվիրատվություն են ձևակերպել։ Կառավարությունից նրանց զգուշացրել են, որ մինչև ապրիլի 15-ը տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեն: Նրանք շեշտել են, որ  նվիրատրված մեքենայի 20%-ը պետք է հարկվի:

«Հարկային օրենսգրքում փոփոխություն է լինելու, որ անհատ ձեռներեցը մինչև 24 միլիոն շրջանառության դեպքում ազատվելու է հարկերից: Մենք հիմա բաժանվել ենք երկու մասի:  Մի մասն ասում է՝ ես գործ չունեմ հարկային մարմինների հետ, 50 դոլար տամ ու ինչքան պետք է՝ ներկրեմ, մենակ թե ինձնից հեռու մնան, մյուս մասն էլ ասում է՝ ինչո՞ւ, ասենք, 27 տարի 1000-ավոր դոլարներ մուծեմ մաքսազերծման համար, ու այսօր թոշակ չունենամ: Ինչո՞ւ տամ 50 դոլար, որ անգամ աշխատանքային ստաժ չեմ ունենալու: Բոլորս գնում ենք անթոշակ ծերության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պատկերացնել անգամ չի լինի, եթե որոշում ընդունեն ու ամեն ներկրվող մեքենայի համար միայն 50 դոլար պահանջեն:

«Բոլորը, ովքեր գնալու են Բաթում հանգստանալու, մանդարին ու այլ ապրանքներ ներկրելու, սկսելու են մեքենա ներկրել: Քաոս է լինելու»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:

Նա առաջարկում է նախ վիճակը կարգավորել:

«Մենք անգամ առևտրային պայմաններ չունենք: Սգո սրահների տարածքներում ենք մեքենա վաճառում: Ասում են՝ դագաղը բերեցին՝ այս կողմ եկեք… Կողմնակից եմ, որ լինեն մեքենա վաճառող մարդիկ՝ ավտոներկրողներ, որպեսզի իմանաք, թե ումի՞ց եք մեքենա գնում, որ մարդը երաշխիք տա: Եթե մրցակցություն չեղավ, ուրեմն կլինի խայտառակություն»,- ընդգծեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ