25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անօրենի գալուստը սատանայի ներգործությամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով

Եթե մարդը մերժի լույսը, ապա նրան ուրիշ բան չի մնում, քան խավարը: Եթե դու մերժում ես ճշմարտության սերը, դրա փոխարեն դու քո կամքով ընդունում ես նեռին: Ուրիշ այլնտրանք չկա: «Նրա՝ Անօրենի գալուստը սատանայի ներգործությամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով և անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա. և այդ ամենը՝ ԱՅՆ ԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն» (Բ Թեսաղոն. 2:9-10):

Սա Հայ Առաքելական Եկեղեցու այսօրվա ընթերցվածից է: Սիրելի մարդիկ, եկեք հիշենք, որ Քրիստոսի Գալստյան սպասումի մեջ ենք, սիրենք Աստծուն, սիրենք իրար, համբերենք իրար ու պինդ մնանք Քրիստոսի հավատքի մեջ: Ամուր պահենք այն ավանդությունները, որ սովորել ենք մեր եկեղեցում:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ