19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եկեղեցին համալսարան չէ և ոչ էլ` կրկես

Աստծու Խոսքը Հոգի է և Կյանք և Նույն Ինքն Աստված է: Նրան երկրպագողները հոգով են Նրան պաշտում և ընկալում: Եկեղեցին համալսարան չէ և ոչ էլ` կրկես: Եկեղեցում մենք բժշկվում ենք մեղքերից` ճաշակելով մեր Կյանքի Հացը` Տեր Հիսուս Քրիստոսին, և ովքեր անկեղծորեն երկնավոր Հոր կանչն ընդունում են, գալիս են ոչ թե ինչ որ ինքնակոչ հովվի պարզամիտ խոսքը լսելու, ոչ էլ «բժշկություն» կոչված ֆոկուսներ տեսնելու, այլ` Քրիստոսի հետ հաղորդվելու: 

Հայրենիքն ու Եկեղեցին սիրող մարդը եկեղեցում պետք է լինի և իր ծառայությունը բերի:
Աղանդավորները շատանում են, որովհետև շոուների սիրահարներ են և զգացմունքային հնարքների հեշտությամբ տրվող: Կարծում եք նրանցից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ Եկեղեցի չի՞ մտել… Պարզապես նրանք Եկեղեցում չեն տեսել այդ շոուներն ու կապիկությունները:

Տեր Սմբատ քահանա Սարգսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ