25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բարգավաճ»-ն ու «Լուսավոր»-ը ավտոմատ ընդդիմություն կդառնան. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունները  ավելի թափանցիկ ու ազատ էին նախորդների համեմատ: 

 «Անոմալ էր, երբ  վարչապետը խորհրդարանում մեծամասնություն չուներ, հիմա ստացավ և այն համապատասխանում է պառլամենտական համակարգին»,-«Հենարան» մամուլի ակումբում ասաց նա:

 «Սասնա Ծռերի» ցուցակով առաջադրված Ստեփան Գրիգորյանին նախընտրական քարոզչության ժամանակ մարդիկ շատ են ասել, որ նրան և կուսակցությանը հարգում են, բայց հեղափոխությունը ավարտին հասցնելու համար պետք է ընտրեին Նիկոլ Փաշինյանին: Քաղաքագետը դա պայմանավորում է  նրանով, որ մարդիկ ում հավատում են, ցանկանում են, որ նրանք մեծամասնություն ունենան: 

 «Սասնա ծռեր»-ի հետ համագործակցությունը կարևոր էր: Թեև հավակնում էին ավելի շատ ձայն ստանալ, բայց գրանցված արդյունքն էլ վատը չէ:

«Համարում եմ, որ բավական լուրջ արդյունք ստացան նրանք, ստանալով  22 862 ձայն, դա լուրջ արդյունք է, հաշվի առնելով, որ այդ կուսակցությունը գրանցվել է նոյեմբերին»,- նշեց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանում ընդդիմություն ունենալուն, ապա ըստ քաղաքագետի՝ այն ավտոմատ կձևավորվի:

«Եթե «Իմ քայլ»-ը խորհրդարան անցած «Բարգավաճ Հայաստան»-ի ու «Լուսավոր Հայաստան»-ի հետ  կոալիցիա չկազմի, ապա այդ ուժերը ավտոմատ կդառնան ընդդիմություն»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ