20 Մարտի, Չորեքշաբթի, 2019

Գոհության աղոթք

iStock_000045192866Medium_cropped-e1476857623454-1024x660

Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և  միշտ և հավիտեանս հավիտենից ամեն:

Բոլորս էլ կարդացել ենք ազգերի պատմությունը: Բազում ազգեր վերացել են երկրի երեսից, իրենց հավատուրացության պատճառով, որպեսզի Տիրոջ փառքը տիրի երկրի վրա: Կարդացել ենք նաև, որ հավատուրացությունն ու բարոյազրկումն է եղել քաղաքական քաոսի պատճառը: Իսկ յուրաքանչյուրս մեր օրինակից գիտենք, որ մեր առօրյա տագնապները ոչ քաղաքական են, ոչ էլ տնտեսական, այլ հոգևոր: Ուրեմն մենք ամուր մնանք մեր ուղղափառ հավատքի դավանության մեջ, շիտակ ապրենք, ազնիվ գործենք, որպեսզի կարողանանք պահանջել իշխանությունից ազնիվ կառավարում:

Պողոս Առաքյալն ասում է. 
Միայն թէ աւետարանին արժանի ձեւո՛վ ընթացէք:
Միայն ձեր շահը մի՛ փնտրէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ:

Ծովիկ Դավթյան

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ