25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված հատուցում է յուրաքանչյուրին

Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան:

Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում:  Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նույնն ես գործում, կարծո՞ւմ ես, թե ազատվելու ես Աստծու դատաստանից:

Եթե արհամարհում ես նրա բարության առատությունը և ներողամտությունն ու համբերությունը, չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում: Եւ քո խստասրտությամբ ու անզիղջ սրտով քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա և Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար.  Աստծու, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի.  հավիտենական կյանք՝ նրանց, որ բարի գործերի մեջ, իրենց հարատև համբերությամբ, փնտրում են փառք, պատիվ և անմահություն,  իսկ նրանց, որ հակառակողներ են և ճշմարտության դեմ ապստամբողներ ու անիրավության հետևից գնացողներ՝ բարկություն և զայրույթ, նեղություն և անձկություն՝ ամեն մարդու, որ չարիք է գործում:

Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ