18 Հունիսի, Երեքշաբթի, 2019

Ֆիզիկոսները պարզել են, թե ինչու է սուրճը թափվում

arm133561130217

Գիտնականները բաժակով սուրճ տանող մարդուն դիտարկել են որպես թրթռումներ հարուցող համակարգ և կառուցել են մաթեմատիկական մոդել: Մոդելում մարդու քայլերը թրթռումներ էին առաջացնում սուրճի բաժակի մեջ: Սուրճի թրթռումների ռեզոնանսային հաճախականությունները գլանաձև անոթում կախված են անոթի տրամագծից և սուրճի բարձրությունից:
Սովորական բաժակում հեշտությամբ թրթռումներ են առաջանում քայլելու ընթացքում, սակայն սուրճի թափվելը համակարգի ռեզոնանսի մեջ լինելու հետևանք չէ: Ֆիզիկոսների կարծիքով`սուրճը թափվում է, երբ քայլերն անհավասարաչափ են կամ բաժակը թերություններ ունի:

Հետազոտողները որոշել են պարզել իրենց ենթադրությունները կամավորների վրա փորձ կատարելով: Սուրճ տանող մարդկանց նկարահանել են, ապա կախված ժամանակից վերլուծել բաժակում հեղուկի մակարդակը: Դրա հետ մեկտեղ կամավորները բաժանվել են երկու խմբի` մի մասին հանձնարարվել էր ոչ մի դեպքում սուրճը չթափել, մյուս խմբում ընդգրկվել էին նրանք, որոնք պետք է քայլվածքի հավասարակշռությունը պահեին:

Ֆիզիկոսներն սպասում էին, որ սուրճը կարող են թափել այն կամավորները, որոնք չեն ձգտելու, որ այն չթափվի: Սակայն այդպես չեղավ: Հետազոտողներն ասում են, որ այդպես չի եղել, որովհետև փորձարկվողները հարմարեցրել են իրենց քայլերը այն պահին, երբ սուրճն արդեն պիտի թափվեր:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ