20 Մարտի, Չորեքշաբթի, 2019

Բրազիլուհին վաճառել է իր 1.6 մ երկարությամբ մազերը, որպեսզի տուն գնի

arm13354559034

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի արվարձանների 12-ամյա բնակիչ Նատաշա Մորաես դե Անդրարեն վաճառել է իր 1.6 մ երկարությամբ մազերը, որպեսզի նոր բնակարան գնի իր ընտանիքի համար: Այս մասին հաղորդում է Sun պարբերականը:

Ամեն շաբաթ աղջկա գլուխ լվանալու պրոցեսը տևել է 4 ժամից ոչ պակաս: Որպեսզի մազերը սանրեր՝ նրանից ամեն օր պահանջվել է 1.5 ժամ: Երեխային անհասանելի են եղել սովորական ուրախությունները: Նա չի կարողացել հեծանիվ վարել և իր ընկերների հետ ծովափ գնալ:

Նոր սանրվածքի երկարությունը 40 սմ է: Ընկերներն աղջկան անվանում են «Ռեպունցել»` Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի հերոսուհու հետ ունեցած նմանության համար:Բայց եթե հեքիաթային հերոսուհուն երկար մազերն օգնել էին փախչել կալանքից, ապա Նատաշայի մազերը նրան նոր բնակարան շնորհեցին: Մազերի վաճառքից ստացված 4.8 հազար դոլարը Նատաշան տվել է ծնողներին նոր բնակարանի կառուցման համար:

Աղջիկը նախկինում երբեք չի կտրել իր խիտ վարսերը, որոնք երկար ժամանակ հաճոյախոսությունների առիթ են եղել: Բայց աղջկա մայրը գտնում է, որ երեխան իր սանրվածքի գերին է եղել, որովհետև նրա մազերը թույլ չեն տվել նրան ժամանակն անցկացնել այնպես, ինչպես մյուս երեխաները:

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ