25 Մարտի, Երկուշաբթի, 2019

Կա ընտրովի մոտեցում լրատվամիջոցների նկատմամբ. Բորիս Նավասարդյան

13.thumb

Կարող ենք հասկանալ քննչական մարմինների շահագրգռվածությունը, որ կա հանրային ակնկալիք իրենց գործողությունների նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ քննչական մարմինները պիտի արհամարհեն այն հանգամանքները, որոնք կարևոր են արդար քննության համար, այդ թվում` խոսքի և ԶԼՄ-ների ազատությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` անդրադառնալով ընտրություններից առաջ Aysor.am-ի և News.am-ի, դրանից առաջ էլ YerevanToday-ի հանդեպ հետապնդումներին:

«Նրանք ցանկանում են լրատվամիջոցներին և լրագրողներին իրենց օգնող անձանց թվին գումարել, այն դեպքում, երբ նրանք այլ խնդիր ունեն լուծելու: Մենք տեսանք լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտող հանգամանքներ և մի քանի անգամ մեր ու մեր գործընկեր կազմակերպությունները փորձում էին հորդորել, որ նրբանկատ պետք է լինել ԶԼՄ-ների նկատմամբ, բայց, փաստորեն, մենք համարժեք պատասխան չտեսանք, և այդ մտահոգիչ գործընթացը պահպանվում է», – ասաց նա:

Ըստ Նավասարդյանի` ԶԼՄ-ների նկատմամբ նման վերաբերմունքը շատ մտահոգիչ է և կարող է բերել իրավապահ մարմինների սանձազերծումների, ինչը, Նավասարդյանի խոսքով, ընդունելի չէ: Բանախոսը նկատեց` իշխանության կողմից հստակ ուղերձ է անհրաժեշտ՝ քննչական մարմինները չպետք է խոչընդոտ լինեն ԶԼՄ-ների համար:

Նավասարդյանը նաև նկատեց, որ վերը նշված լրատվամիջոցների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքում «ջոկողություն» կար և իրավական մարմինները կարծում են, որ այսօր ընտրովի վերաբերմունք կարելի է ցուցադրել այսօրվա ընդիմադիր դաշտում գործող լրատվամիջոցների նկատմամբ:

«Կա ընտրովի մոտեցում լրատվամիջոցների նկատմամբ` ում հետ կարելի է այդպես վարվել, ում հետ ոչ: Այստեղ քաղաքական հետապնդում չեմ տեսնում, բայց ընտրովի վերաբերմունք, կարծում եմ, ցուցադրվում է: Առայժմ նախադեպերը քիչ են ու պետք է սա կանգնեցնենք հենց այս փուլում, որպեսզի հետագայում խնդիրը չխորանա», – ասաց նա:

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ