21 Հունվարի, Երկուշաբթի, 2019

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ժամանակի ընթացքում անկում կապրի /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով Ազգային Ժողովի արտահերթ  ընտրությունների արդյունքների մասին, փաստեց՝ թեև ընտրական գործընթացում եղել են որոշակի մանր թերություններ, այնուամենայնիվ, ընտրական գործընթացը անցել է ազնիվ և արդար մթնոլորտում:

«Ընտրությունները և ձևավորված խորհրդարանը լեգիտիմ են»,-ասաց Բադալյանը:

Բադալյանի խոսքով՝ խորհրդարանի հետ միասին լեգիտիմ են նաև իշխանությունը և ընդդիմադիր ուժերը.«Անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են վերաբերում ԲՀԿ-ին կամ ԼՀԿ-ին, նրանք հանդիսանում են լեգիտիմ ընդդիմություն»:

Արմեն Բադալյանն ընդգծեց՝ ժամանակի ընթացքում վարկանիշային անկում այնուամենայնիվ լինելու է. «Ինչպես ԲՀԿ ղեկավարի վարկանիշը անկում ապրեց. նույնը տեղի կունենա նաև «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:  Դա բնական գործընթաց է, և դրանից հետո Հայասատանում էլեկտորալ դաշտում դոմինանտ կդառնա արևմտամետ զանգվածը: Փաստորեն, Հայաստանի ժողովուրդը ցույց է տալիս, որ ինքը ավելի շատ արևմտյան արժեհամակարգի կրող է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցան արտահերթ Խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարան անցան երեք ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Ձայների մեծամասնությամբ հաղթող ուժ ճանաչվեց «Իմ Քայլը» դաշինքը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ