25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անխնա կիրառել են վարչական լծակներ, «Իմ քայլը» դաշինքում լարված է. Իրատես

Ասում են, թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջեւ, ընտրություններից հետո ավելի է խորացել. «Միմյանցից ձայն խլելու արդյունքում պատգամավոր դառնալու շանս ունեցողների եւ չունեցողների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել, սա կարող է սպառնալ ոչ միայն ՔՊ կուսակցությանն ընդհանրապես, այլեւ «Իմ քայլի» պառլամենտական ֆրակցիային՝ մասնավորապես։

Թեկնածուներից շատերը, մանավանդ լծակ ունեցողները, պաշտոններ զբաղեցնողները անխնա կիրառել են վարչական լծակները եւ շատերը, կառավարության գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանի նման, չեն պատրաստվում լռել։ Սպասում ենք՝ վերջնական ցուցակին, թե անվանական ովքեր են մտնելու պառլամենտ, հետո կերեւա անելիքներս»,- ասաց սակավ ձայներ ստացած «Իմ քայլի» ռեյտինգայինով առաջադրված թերթի զրուցակիցը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ