29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին. Արմեն Աշոտյան

25296_armen_ashotyan15_M

«Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին:Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի օգտին:

«ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին մտահոգություններ բարձրացնող, ինտելեկտուալ ունակություններն ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, որն ունի արժեքներ, հավատամք, որին անդավաճան մնաց»,- ասաց նա:Նա նշեց, որ ընտրարշավը ինտեսիվ, լարված, հյուծող էր: «Ես հասկանում եմ՝ մեզ սատարող մարդիկ գուցե մի քիչ հիասթափված են արդյունքներից, բայց քաղաքական պայքարը չի սահմանափակվում ԱԺ դահլիճով, և ՀՀԿ-ն նորացված, թարմացված, լիցքավորված, համալրված, իր քաղաքական ծանրակշիռ դերակատարությունը ունենալու է»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ