28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայել այդ մարտահրավերներին. կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում

Arpine

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է։ Մի պարզ պատճառով` ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ օգտին քվեարկած լոռեցիներին։ Չնայած Լոռու մարզում իմ դե ֆակտո ինքնաբացարկին, չնայած, որ կոչ էի արել քվեարկել գործընկերոջս օգտին, չնայած, որ որևէ աշխատանք չէի կատարել և մարզում ակնկալում էի ստանալ 0 ձայն, դուք միեւնույն է ինձ աջակցություն ցույց տվեցիք։Դա ավելի քան պարտավորեցնող է։

Հ.Գ. Հաջողություն եմ մաղթում խորհրդարանական մեծամասնությանը` դե ֆակտո խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին։ Այժմ դուք եք ու մարտահրավերները։ Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայել այդ մարտահրավերներին։ Ձեր գիտելիքները, փորձը, պատրաստվածությունը տեսել է ողջ հանրությունը ու ձեզ տվել մանդատ ։ Ամենայն անկեղծությամբ բարի երթ Ձեզ այդ խնդիրները լուծելու ճանապարհին: Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում։ Այն չի ուշանալու։
Խաղաղություն ու առաջընթաց մեր բոլորի հայրենիքին։

Արփինե Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ