21 Հունվարի, Երկուշաբթի, 2019

Ցավալի է, որ ԲՀԿ-ի պես ուժը անցել է խորհրդարան. ԱԱԿ /տեսանյութ/

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ  Հայկ Գրիգորյանը ուրախ է, որ «Իմ քայլ»-ը դաշինքը  մեծամասնություն է կազմելու խորհրդարանում: Բայց նրանց համար ցավալի է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի անցումը խորհրդարան:

«Ընտրություններին քաղաքացիներն ընտրեցին «Իմ քայլ»-ին  ՀՀԿ-ից  հրաժարվելու համար»,- նման կարծիք հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:

Կուսակցության համար գերխնդիր էր քաղաքականություն մտնելը: Ինչը, ըստ նրա՝ ստացվել է: «Կարծում են, որ սկսնակ կուսակցության համար 0, 33 % հավաքելը  վատ արդյունք չէ»,-նշեց Գրիգորյանը:

Կուսակցության ներկայացուցիչ Հայկ Փայտյանի կարծիքով  էլ քարոզարշավին մարդկանց հետ հանդիպումների ժամանակ  շատ քաղաքացիներ են իրենց ուղջունել: Համեմատության համար նշում են.

«10 մարդուց առնվազն երկուսը մեզ ճանաչում էին: Մարդիկ մեզ համակրում էին, բայց միևնույն ժամանակ ասում էին, որ պետք է ընտրեն պարոն Փաշինյանին, որպեսզի հանկարծ ՀՀԿ-ն չանցնի»,-ասաց նա:

 

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ