24 Մարտի, Կիրակի, 2019

Եթե Ծառուկյանի թիկնազորի պետը չառաջադրվեր, մենք երկրորդ տեղում կլինեինք. Արման Բաբաջանյան /տեսանյութ/

«ԲՀԿ ղեկավարի կողմից բազմիցս հայտարարվել է, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն։ Հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրանց խոցելիությունը, նաև այն, որ քաղաքականությունը և բիզնեսն այդպես էլ չեն տարանջատվել նաև նոր Հայաստանում, մենք պնդում ենք, որ խորհրդարանական հատվածում ընդդիմադիր լինելու ռեսուրսն ունի միայն ԼՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ արտախորհրդարանական հատվածում կան և կլինեն ընդդիմադիր ուժեր։

Հարցին՝ ինչո՞ւ երկրորդ տեղը չզբաղեցրին, ինչպես հայտարարում էին, նա պատասխանեց. «ԿԸՀ-ի կայքում նայեք անցած մյուս ուժերի կատարած ծախսերն ու մերը։ Այսինքն՝ ահավոր մեծ ռեսուրս է դրվել, սարսափելի հակաքարոզչություն է իրականացվել մեր դեմ, և դա իր ազդեցությունն ունեցել է։ Բայց, ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք։ Ես վստահ եմ, որ, եթե կառավարության այն դրույթը, որը կապված էր բիզնեսի և քաղաքականության տարանջատման հետ, իրացվեր այս 6 ամսվա ընթացքում, ԼՀԿ-ն միանշանակ կլիներ երկրորդ քաղաքական միավորը։ Միակ պատճառը, որ մենք երկրորդը չենք, բիզնեսի և քաղաքականության միաձուլված, հիվանդ համակարգի արգասիքն է»։

«Լուսավոր Հայաստանի» ցուցակի երրորդ համար Արման Բաբաջանյանն էլ նշեց, որ, օրինակ՝ եթե Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը չառաջադրվեր, իրենք երկրորդ տեղում կլինեին. «Ես տեղեկություն ունեմ, որ նա հաստատ մանդատ չի վերցնելու։ Այսինքն՝ գործի են դրվել միջոցներ, որոնք ապաքաղաքական են։ Եվ մենք վստահ ենք, որ այդ գործողությունները շարունակվելու են նաև հետայսու, ու մենք չենք պատրաստվում հանդուրժել այդ ապաքաղաքական քայլերը՝ նոր Հայաստանում։ Խոսքը ԲՀԿ-ի և նրանց առաջնորդի մասին է»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը՝  7472 ձայն

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ