23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հույս ունեմ, որ գող-ավազակ նախարարներ չենք ունենալու. Էդմոն Մարուքյան

«Կլինենք՝ կտեսնեք։ Մեր հայտարարությունը հենց դրա մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք կաշկանդված չեն լինի և խորհրդարանում կկարողանան լինել իրական ընդդիմություն։

«Իրավիճակն այնպիսին է, որ ուրիշ ընդդիմություն չի էլ կարող լինել խորհրդարանում։ Եթե ներկա եղած լինեիք «Ելք» դաշինքի ներսում մեր դեբատներին, կարող է ուժեղ վախենայիք և դուռը փակեիք, գնայիք։ Ուզում եմ ասել՝ մենք այդ նույն բանավեճերն ունեցել ենք։ Իսկ քննադատություն ասելով՝ եթե նկատի ունեք՝ քաչալ շուն-գող փիսո ոճի մեջ, ԼՀԿ-ն երբեք այդ ոճի մեջ չի քննադատել որևէ մեկին։ Այն Հայաստանում, որ մենք ենք ապրելու, և հույս ունեմ, որ գող-ավազակ նախարարներ չենք ունենալու, հետևաբար՝ նման քննադատության անհրաժեշտություն չի էլ լինի։ Իսկ քննադատություն միշտ ենք ունեցել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո ճգնաժամային կառավարությանն աջակցելով՝ թույլ չեն տվել որևէ սաբոտաժ կամ հետընթաց՝ հեղափոխությունից. «Բայց դա չի նշանակում, որ մեր մտահոգություններով չենք կիսվել, կամ, որ դա ապագայում որևէ կերպ կարող է մեզ կաշկանդել։ Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում քննադատությանը, ապա, եթե քննադատեինք, պետք է քննադատեինք այդ վեց ամիսների համար, որը եղել է ճգնաժամային կառավարություն։ Այսինքն՝ այդ վեց ամիսների ընթացքում եղած սխալները, որոշակի իմաստով, նաև ներելի են։ Բայց այսօրվանից սկսած որևէ հիմնավորում, որ՝ սա այսպես էր, դրա համար այսպես եղավ, կարծում եմ՝ ձևավորված քաղաքական մեծամասնությունը չի ունենալու։ Երկիրն առաջ մղելու համար չկա որևէ խանգարող հանգամանք։ Իսկ ԼՀԿ-ն իր ընդդիմադիր լինելու գործով է իր ներդրումը կատարելու»։

Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ ԼՀԿ-ն արել է ամեն բան, որ հետհեղափոխական կառավարությունը չձախողվի. «Այսուհետ ոչ միայն չձախողելու առաքելություն ունի կառավարությունը, այլև՝ հաջողելու, և շատ արագ տեմպերով։ Դա ևս հնարավոր է, և ԼՀԿ-ն, եթե պետք է՝ օժանդակելու է, եթե պետք է՝ ընդդիմանալու է, որ այդ հաջողություններն արագ գրանցվեն Հայաստանում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ