25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԾ “աշխատակիցը” աշխատանքի տեղավորելու համար խոշոր գումար է տարել

2012 թվականի  մարտից հուլիս ամիսներին ընկած ժամանակահատվածում ՀՀ  քաղաքացի, Երևանի բնակիչ  Արմեն Ռուբիկի  Առաքելյանը, ներկայանալով  որպես ՀՀ Ազգային  անվտանգության ծառայության աշխատակից, կառույցում աշխատանքի  տեղավորվելու համար երեք քաղաքացիներից խաբեությամբ առանձին  դեպքերով   հափշտակել է 10.400 ԱՄՆ դոլար և 190.000 ՀՀ դրամ գումար:

Իրականացված  միջոցառումների  արդյունքում Արմեն Ռուբիկի Առաքելյանի  կողմից  կատարված  հանցանքը բացահայտվել է:

Նրան  մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  կետով /խաբեությամբ  խոշոր չափերով գումարներ  հափշտակելը/, որպես խափանման  միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ