23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Որքանով ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը. Կարեն Քոչարյան

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար: Այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին:

«Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն: Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ես միշտ ասել եմ, որ ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից»,-ասել է Կարեն Քոչարյանը:

Կարեն Քոչարյանն առանձնապես հետընտրական զարգացումներ չի ակնկալում: Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան:

Անդրադառնալով խորհրդարան չանցած ավանդական քաղաքական ուժերին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ դրանք ներսում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:

«Այն, որ ավանդական կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը, խոսում է այն մասին, որ եթե իրենք իրենց հոգնած դեմքերին չեն մերժում, ապա իրենց մերժում է հասարակությունը»,-հավելեց Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բացված բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

ՀՀԿ-ն ստացել է 4,70 տոկոս կամ 59059 ձայն,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8530 ձայն,
Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48811 ձայն,
«Իմ քայլը» դաշինքը` 70,43 տոկոս կամ 884456 ձայն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80024 ձայն, «
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6456 ձայն,
«Մենք» դաշինքը` 2,00 տոկոս կամ 25174 ձայն,
«Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12389 ձայն,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22862 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103824 ձայն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ