29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները

951632.thumb

Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ժամը 20։00-ին փակվել են հանրապետությունում գործող բոլոր 2010 ընտրատեղամասերը։

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2.573.779 ընտրող:

Ժամը 17։00-ի դրությամբ՝ ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 մլն 025 002 ընտրող կամ ընտրողների 39. 54 տոկոսը։

Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592,479։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:
Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ