17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումներն իրականացվում են թաքուն

Ձկնարտադրության ոլորտում հսկողություն և վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները ամեն ինչ անում են, որպեսզի կազմակերպությունները փակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն’’ ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Նա նշեց, որ  ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումները իրականացվում են թաքուն, իրենց հետ չեն համաձայնեցնում, իսկ տնտեսվարողը չի տիրապետում իր նկատմամբ իրականացվող միջոցառումների էությանն ու բովանդակությանը, նրան չի բացատրվում, թե ինչ է պետք իրականացնել և ինչպես: Արդյունքում 234 կազմակերպություններից 77-ը փակվել է:

Ինչ վերաբերում է Կառավարության մշակած նոր ծրագրին` Սևանում ձկնաբուծության զարգացման հետ կապված, ապաԱթոյանը շեշտեց, որ այստեղ մեծ ռիսկեր կա: ‘’Քանի դեռ գործընթացը ծրագրային փուլում է, ես չեմ ուզում քննադատել: Ռիսկ տեսնում եմ Սևանի ձկնաբուծության հետ կապված, տա Աստված, որ մենք սխալվենք’’,-նկատեց նա: Վերջինս կարծում է, որ այդ ծրագիրը ոչ միայն Սևանին կվնասի, այլ նաև Սևանի արտադրությունը շատ թանկ գին կունենա, ինչը խնդիր կստեղծի Արարատյան դաշտում զարգացող ձկնաբուծության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ