18 Հունիսի, Երեքշաբթի, 2019

Գիտեք, ինչքան եմ երազել էսօրվա համար. Արամ Սարգսյան /տեսանյութ/

Այսօր Արարատի 13/31 ընտրատեղամասում քվեարկեց «Մենք» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Ա.Սարգսյանը նշեց, որ շատ լավ տրամադրությամբ է քվեարկել. «Գիտեք, ինչքան եմ երազել էս օրվան, որ մեր ժողովուրդն առանց խախտումերի, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, հանգիստ, իր կամքով գա ընտրության ու քվեարկի։ Երևի իմ կյանքի 18 տարիները նվիրել եմ դրան։ Գերկարևոր եմ համարել միշտ արդար ընտրությունները։ Արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ իր տեղը կնըկնի։ Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ ելքը թե՛ դահլիճում է, թե՛ դրսում է, ու լավ արդյունք տալու ելքը բոլորով մենք դառնալն է»։

Ա.Սարգսյանի խոսքով՝ ինքն այսօրվա և ապագայի համար է քվեարկել, և անցյալի լավ հիշողությունները վառ պահելու ու շարունակելու համար։

Նրա բնորոշմամբ՝ սա իր մասնակցած ընտրությունների լավագույն քարոզարշավն էր, քարոզիչների հավասարության, հնարավորությունների և մնացած ամենի առումով.

«Միակ թերությունը կարճ ժամանակն էր։ Միգուցե դա մեզ համար նշանակություն ուներ, որովհետև «Մենք» դաշինքը նոր էր ձևավորվել, բայց մնացած առումներով, կարծում եմ, ովքեր հանրությանն արդեն հայտնի էին, նրանց համար դա էլ խոչընդոտ չէր»։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն պնդում է, թե իշխանությունը պաշտոնաեական դիրքի չարաշահումներ է թույլ տվել, Ա.Սարգսյանը հակադարձեց. «Ցանկացած մեկը կարող էր դա բարձրաձայնել, բացի Հանրապետականերից, իրենք լավ կանեն լռեն էդ առումով։ Սիրուն չի, կասեր իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը»։

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ