18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանձնաժողովի անդամները խախտում են ընտրաթերթիկների 1-11 հերթականությունը՝ վերևում դնելով թիվ 4 ընտրաթերթիկը. 168.am

168.am-ը ընտրողներից ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների  ուղղորդման փորձեր։

Մասնավորապես, Կենտրոն համայնքի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամները խախտում են ընտրաթերթիկների 1-11 հերթականությունը՝ վերևում դնելով թիվ 4 ընտրաթերթիկը։

Հիշեցնենք, որ թիվ 4-ն «Իմ քայլը» դաշինքի համարն է։

Նկատենք, որ ոչ մի դեպքում թիվ 4 ընտրաթերթիկը վերևում լինել չի կարող, և սա կարող է դիտվել՝ որպես հստակ ուղղորդման փորձ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ