29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սթրեսն առավել վտանգավոր է կանանց սրտի համար

arm133538500823

ԱՄՆ-ում սրտային հիվանդությունները կանանց և տղամարդկանց մահանալու առաջին պատճառն են: Յուրաքանչյուր տարի սրտային հիվանդությունների պատճառով մահանում է մոտ 600.000 մարդ: Նոր հետազոտությունը, որի նպատակն էր պարզել, թե ինչպես է ազդում սթրեսը սրտային հիվանդությունների առաջացման վրա, պարզել է, որ սթրեսն առավել շատ վնասում է կանանց սիրտը, քան տղամարդկանց:

CBS News-ը հաղորդում է, որ Փենսիլվանիայի պետական բժշկական քոլեջի հետազոտողներն ուսումնասիրությունն անցկացրել են 17 մարդկանց շրջանում, որոնց մոտ կեսը եղել են կանայք: Հետազոտողները փորձել են պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում սթրեսը սրտում արյան հոսքի վրա: Հիմնականում երբ արյան ճնշումը մեծանում է, ավելի շատ արյուն է գնում դեպի սիրտը, որպեսզի այն կարողանա դիմանալ ճնշմանը:

Հետազոտողները հարցեր են տվել մասնակիցներին և ընթացքում սթրեսային վիճակ առաջացնելու նպատակով ստիպել են ճիշտ պատասխանել, կամ նրանց հայտնել են, որ սխալ են այն դեպքում, երբ հարցի պատասխանը ճիշտ է եղել:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց շրջանում սթրեսի առաջանալու դեպքում արյան հոսքը դեպի սիրտը չի արագանում, որը մեծացնում է սրտի վրա ճնշումը և սրտային հիվանդությունների առաջացման վտանգը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ