19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽԽՎ նախագահը դատապարտում է Սաֆարովի աղմկահարույց համաներումը

ԵԽԽՎ նախագահը հայտնել է իր մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լուրջ սրման կապակցությամբ:

“Ես միանում եմ դատապարտումներին` ուղղված հրեշավոր հանցագործության “փառաբանման” դեմ, որը պարոն Սաֆարովը իրագործել է եւ դրա համար Եվրախոհրդի անդամ երկրում դատապարտվել է ցմահ բանտարկության: Նրա ազատությունն անընդունելի է, եւ ես շատ հիասթափված եմ  այս գործում Եվրոպայի խորհրդի իրավական գործիքների չարաշահումից:

Այս աղմկահարույց համաներումը շատ բացասական հետեւանքներ կունենա հայ-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերությունների վրա, ինչպես նաեւ վտանգի կենթարկի տարածաշրջանում առկա իրավիճակի կայունացմանը: Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել իրենց որոշումը` Եվրախորհրդի չափանիշներին համապատասխան”,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ