28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Զոհրաբ Մնացականյանը և Իսպանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ

957402

Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկուստեք կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին միասնական ջանքերով խթանելու հայ-իսպանական համագործակցությունը` որպես գերակա ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտները։ Երկկողմ օրակարգի հարստացման հանձնառության համատեքստում կարևորվեց ստեղծարար կրթության և բարձր տեխնոլոգիաների բնագավառը և այդ ոլորտում երկու երկրների փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացման առումով: Նախարարի խոսքով ՀԸԳՀ-ն նաև կարևոր գործիք է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խթանելու առումով։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի կառավարության հանձնառությունն ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց։

Զոհրաբ Մնացականյանը Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները և մոտեցումները՝ նշելով, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններ են:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ