25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինվորներն արդեն նոր որակի ներքնազգեստներ են ստանում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զինվորներն արդեն նոր որակի ներքնազգեստներ են ստանում, որոնք էականորեն տարբերվում են նախկինում ստացածներից:

«Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Զորամասերում ստեղծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ Անհատական ցանցերով պարկն այն բանի համար է, որ ամեն մեկն իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ