18 Հուլիսի, Հինգշաբթի, 2019

Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ գնացել է ԱԱԾ /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ընթերցեց Քոչարյանի հայտարարությունը։

«Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանության բիրտ ճնշումների պայմաններում։ Մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ բան է»,-ասված է հայտարարության մեջ։

«Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ»,-ասված է հայտարարության մեջ: 

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ Քոչարյանը չսպասելով մինչև դատարանը կուղարկի քննիչին, իսկ քննիչը կգնա իր հետևից, որոշել է ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող Երևան կենտրոն ՔԿՀ. «Ինքը տվյալ պահին այնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել համապատասխան որոշմամբ։ Քոչարյանն այս պահին այնտեղ սպասում է, դրա համար այստեղ չէ»։

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ