18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

12 օրը բավարար չէ ամբողջ երկրում պտտվելու ու կուսակցության տեսլականը ներկայացնելու համար. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը պնդում է՝ 12 օրը բավարար չէ ամբողջ երկրում պտտվելու ու իրենց տեսլականը ներկայացնելու համար, նման կարծիք Բաղդասարյանը հայտնեց՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավը:

«Բայց այս քարոզարշավի ընթացում ՕԵԿ-ը ներկայացրել է բավականին մրցունակ ծրագիր: Մենք ժողովրդին ասում ենք՝  իր գործունեության ընթացքում ինչ է արել ՕԵԿ-ը ու հիմա ինչ ծրագրերով է գնում առաջ», – նշեց Բաղդասարյանը:

Նախընտրական քարոզարշավն ՕԵԿ-ն ամփոփեց Սպիտակի երկրաշարժից տուժածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: 

Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, այսօր քարոզարշավի վերջին օրն է: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ