19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք» դաշինքը իրեն տեսնում է որպես ընդդիմադիր ուժ /տեսանյութ/

« «Մենք» կուսակցությունների դաշինքը խորհրդարանում լինելու դեպքում կլինի ընդդիմադիր ուժ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց  «Մենք» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Վահրամ Խեմչյանը և հավելեց՝ քարոզարշավն ընթանում է բարիդրացիական մթնոլորտում:

https://www.youtube.com/watch?v=-Q4dWTu85Uw&fbclid=IwAR2b3GewwiKMlazeQ-uHMMMMtHlApeu05wvzsr3Odms0lAhz3g5dgwDI1Eg

Խեմչյանը փաստեց, որ իրենց նախընտրական ծրագիրը տարբերվում է մնացած բոլորի ծրագրերից նրանով, որ իրենք նշում են խնդիրները և հստակ լուծումներ առաջարկում դրանց համար:

«Մեր դաշինքի համանախագահներից մեկը՝ Խաչատուր Քոքոբելյանը, առաջարկում է իջեցնել գազի գինը առնվազն 30 տոկոսով: Մենք այդ հնարավորությունն ու մեխանիզմներն ունենք: «Մենք» դաշինքը ներկայացրել է բավականին ծավալուն և համապարփակ ծրագիր, որտեղ« բացի այն փաստից, թե ինչ ենք ուզում ստանալ, ներկայացրել ենք նաև ճանապարհը»,- ընդգծեց Խեմչյանը:

«Այս պահին ես բացառում եմ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու փաստը: Իհարկե, խոսք կա՝ «Երբեք մի ասա երբեք», սակայն մեր գաղափարական ուղենիշները բացառում են որևէ կոալիցիա ստեղծել այսօրվա ընտրություններին մասնակցող ուժերի հետ: Մենք հստակ ասում ենք, որ Հայաստանն անցնցում պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և հետզհետե պետք է փորձենք մեր բանակը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: Մնացած ուժերը այս երկու փաստերին այլ կերպ են վերաբերում»,- անդրադառնալով այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցին ասաց պատգամավորի թեկնածուն:

Խեմչյանը ընդգծեց նաև, որ նոր ձևավորվող Ազգային Ժողովում որպես ընդդիմադիր ուժ տեսնում է հենց «Մենք» դաշինքին: 

https://www.youtube.com/watch?v=gl9ijSliwbs&fbclid=IwAR2_-Gc4afUGTPkhPZw4Ssk7XZBTLJlYQTkZDhbbGodFbPCsGsLDCEP7cFg

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ