25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրիի երկրաշարժը աննախադեպ աղետ էր. ի՞նչ է փոխվել 30 տարի անց

Հայաստանում 30 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով երկրաշարժի թողած հետևանքների մասին փաստեց՝ հայ ազգը երկրաշարժին սովոր ազգ է. «Մենք երկրաշարժ ենք տեսել 1926 թ.-ին, 1947 թ.-ին: Այս երկրաշարժը աննախադեպ աղետ էր մեզ համար: Ավերվել էր 58 գյուղ, մոտ 500 բնակավայր մասնակի վնասներ էր ստացել: Զոհերի թիվը եղել է 25000 մարդ, մոտ 20000 հաշմանադամ, 5000 ծնողազուրկ երեխա և մոտ կես միլիոն տանիք կորցրած մարդկանց թիվն է»,-հայտնեց սոցիոլոգը:

Ադիբեկյանը նշեց, որ Սպիտակը այսօր մոտ 1000 բնակարանի պահանջ ունի. «Ուրեմն 30 տարի է մենք այդ բնակարանների հարցը չենք կարողանում լուծել»,-ասաց սոցիոլոգը և հավելեց՝ ազգաբնակչության քանակը ևս կրճատվել է աղետի հետևանքով:

Ադիբեկյանի հավստմամբ՝ Գյումրիում բնակչությունը ևս զգալիորեն կրճատվել է: Ըստ նրա՝ վերջին տվյալներով Գյումրիում այժմ ապրում է 16000 մարդ, նախկինի՝ 25000-ի փոխարեն. «Սպիտակն ուներ  21000 բնակիչ, այժմ մնացել են 13000 պակաս: Վանաձորն ուներ 17200 այժմ մնացել է 80-81000 բնակիչ»,-նշեց Ադիբեկյանը: Դա բացատրվում է նրանով, որ երկրաշարժից հետո գործարանները սկսեցին չաշխատել, փակվեցին աշխատատեղերը և մարդիկ լքեցին իրենց բնակավայրերը:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը երկրաշարժի հոգեբանական կողմերի և մարդկանց հոգեկան աշխարհի վրա դրա թողած ազդեցութան մասին խոսելով ասաց, որ աղետի գոտում ապրող մարդիկ բավականին տոկուն են.«Ես համենայնդեպս չեմ նկատում, որ նրանք կոտրվել են: Եթե սոցիալական խնդիրները մնային նորմալ մարդիկ ընդհանրապես ծնկի չէին իջնի»,-նշեց Ծատուրյանը:

Ծատուրյանը փաստում է՝ ցավը ժամանակի ընթացքում բթանում է: «Այսօր երկրաշարժ տեսած հայը նույնն է ինչ ջարդ տեսած հայը: Մի կողմից պետք է հիշենք, բայց մյուս կողմից էլ չենք ուզում անընդհատ հիշել այդ ցավը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ