11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Ո՞ր կուսակցությունը կստանա 65.000 ձայն

579372

2017 թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 588 468 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 1 575 786։

Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի կողմից ԿԸՀ նախագահին ներկայացվել է ընտրողների թիվը, որը կազմել է 2.574.916 մարդ, այսինքն՝ 13552 մարդով պակաս, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

Սա նշանակում է, որ ՀՀ-ում ընտրողների թիվը պակասել է: Չի բացառվում նաև, որ նախորդ թիվն է եղել ուռճացված: Այդուհանդերձ, այս պահին դժվար է ասել, թե որքան մարդ կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին, սակայն գրեթե անհավանական է, որ մասնակիցնեի թիվը գերազանցի նախորդ ընտրություններին արձանագրված մասնակիցների թիվը:

Բոլոր դեպքերում եթե ընտրություններին մասնակցի 1.300.000 ընտրող, ապա կուսակցությունների համար անցողիկ 5 տոկոսանցոց շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի ստանալ 65.000 ձայն: 

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

Նորայր Նորիկյան

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ