19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

11 քաղաքական ուժերի առաջին դեմքերից ո՞ր մեկն ավելի շատ հոգեբանի կարիք ուներ. քաղաքագետի կարծիքը

Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

«Բանավեճը շատ լավ էր կազմակերպված, իրենց առջև դրված խնդիրը կազմակերպիչները լուծել էին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ոչ: Երկու րոպեում փորձելու էին բացատրել, թե ինչո՞ւ հենց իրենց պետք է ընտրեն: Բայց բանավեճը նայելիս լսում էիր, թե ինչո՞ւ մյուսին չի կարելի քվեարկել, բայց չէիր հասկանում՝ ինչո՞ւ իրեն պետք է քվեարկեն:

Թեկնածուները խոսում էին ընդհանուրի մասին: Շատ քաղաքական ուժեր կային, որ ասում էինք՝ 100 տոկոսով կանցնեն, բայց երբ բանավեճի ժամանակ լսեցի լիդերներին, հասկացա, որ նույնիսկ բանավեճի մասնակցելով՝ շատ ավելի վնաս կարող են տալ իրենց 7-օրյա քարոզարշավին: Պատրաստված չէին եկել:

Ավելին՝ պետք է աշխատեին հոգեբանների հետ, որովհետև շատ դեպքերում, երբ սկսում ես զայրանալ, գոռգոռալ, քո դեմ է աշխատում: Հոգեբանները կասեին, թե ինչպե՞ս է պետք պահել նման իրավիճակներում: Տեսանք, որ նրանց հետ իմիջմեյքերներ, տեքստեր գրողներ, ստրատեգներ չեն աշխատել: Նրանք անգամ չգիտեին, թե ի՞նչ է նշանակում՝ քննադատություն: Մտածում են, որ, եթե մի կուսակցության մասին վատ ես խոսում, դա քննադատություն է: Այդպես չէ: Քննադատությունը խնդիրներ է լուծում, նույնպես մշակվում է մասնագետների կողմից:

Օրինակ՝ ինչո՞ւ ես քննադատում այս ուժի ներկայացուցչին, ի՞նչ խնդիր ես լուծում: Շատ դեպքերում մենք բազար էինք տեսնում: Բանավեճն արտասահմանում տոկոսներ է ավելացնում: Կան ուժեր, որոնց համար երկու տոկոսը դառնում է անցողիկ»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Հարցին՝ 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերից ո՞ր մեկն ավելի շատ հոգեբանի կարիք ուներ, Արմեն Բադալյանը պատասխանեց.

«Անուններ չէի ցանկանա տալ, բայց հոգեբանը վատ չէ, կարևորը՝ հոգեբույժ չլինի: Բայց հոգեբանի գործոնը ճիշտ է, մարդկանց հետ անհրաժեշտ է աշխատել, որպեսզի կարողանան ճիշտ պահվածք դրսևորել»:

Արմեն Բադալյանի խոսքով՝ շատերն են նկատել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ հուզմունքից դողացող ձեռքերը:

«Դա բացասական է ազդելու, պետք էր հոգեբանի հետ աշխատել՝ չնայած փորձառու քաղաքական գործիչ է»,- նկատեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ