24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, թե ով է Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ով է Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը։

«2012թ. ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս և ինձ ասում էին՝ արի գնանք, մեր առաջնորդներին հանդիպի, որ քո համար լավ լինի։ Մի ուժ էլ ԲՀԿ-ն էր, որն այն ժամանակ կոալիցիոն ուժ էր։ Կոալիցիոն թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, և ես որևէ ուժի հետ մերժել եմ հանդիպումը։ Գևորգը բարեց է (ըմբշամարտիկ), սպրոտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է, իրար հետ ենք ծառայել, ինքն ինձ քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և՛ ընտրությունների ընթացքում, և՛ ընտրություններից հետո։ Երկու անգամ էլ մերժել եմ։ Ընտրություններից հետո արդեն, որ ընտրվել էի, ասացի՝ իմաստ չկա, խորհրդարանում կհանդիպենք։ Այնտեղ նաև Վիկտոր Դալլաքյանը վիճարկում էր իմ գրանցումը, ընտրությունների արդյունքները, և տարբեր քաղաքական ուժերից, այդ թվում՝ ՀՀԿ-ից, ինձ առաջարկում էին մտնել իրենց քաղաքական միավոր, և իրենք ինձ կպաշտպանեն։ Ես ասել եմ, որ խնդիր չունեմ, եթե անվավեր ճանաչեն ընտրությունները, հոկտեմբեր ամսին ես Վանաձորի քաղաքապետ կընտրվեմ»,-պարզաբանեց նա։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դրանից հետո առաջին անգամ Գագիկ Ծառուկյանին հանդիպել է ամերիկյան դեսպանատանը կազմակերպված մի հավաքի ժամանակ. «Դա ընտրություններից հետո էր։ Ինձ նրա հետ ծանոթացրել է Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, որի ժամանակ Ծառուկյանն ասաց՝ տեսար՝ Վիկտոր Դալաքյանը ոնց խայտառակ եղավ, որովհետև իշխանության մեջ մտավ, ուզում էր ասել՝ հանկարծ դու էլ այդպես չանես, չես ուզում գալ մեր հետ, ես ասացի, որ ունեմ կորցնելու մի բան՝ դա իմ անունն է, և իմ անունը երբեք չեմ կարող կասկածի տակ դնել և մնացի անկախ պատգամավոր, ո՛չ ՀՀԿ մտա, ո՛չ ԲՀԿ, ոչ մի քաղաքական ուժ չմտա»։

Հարցին, թե ի՞նչ հովանավորների մասին էր խոսում Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանն այսպես պատասխանեց. «Ով իմ հովանավորներին գիտի, ուղիղ եթեր էր, թող ուղիղ եթերում ասեին։ Ծառուկյանը որևէ մեկից վախենալու բան չունի, եթե ինչ-որ բան իմանար, կասեր։ Գևորգի պահն ասաց, նա էլ ԲՀԿ-ից սպորտսմեն տղա է, առաջարկել էր իր հետ հանդիպել։ Որ ասում է՝ թղթերդ չկար, չեկար, թղթերս կապված էր նրա հետ, որ դատի էին տվել, այդ թղթերի մասին է խոսքը։ Ես էլ ասում եմ՝ եթե 2018թ. մենք դեռ խոսելու ենք Վիկտոր Դալաքյանի փաստարկներով, կարծում եմ՝ դա որևէ մեկիս պատիվ չի բերում»։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռուստաբանավեճի ժամանակ ԲՀԿ ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը հարցրել էր Մարուքյանին, թե նա Գևորգին ճանաչո՞ւմ է։

«Պարոն Մարուքյան, որ դու պատգամավոր էիր ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Դու Գևորգին ճանաչո՞ւմ ես, թե՞ չէ, որ քո քարոզարշավն էր կատարում, որ պետք է գայիր Ծառուկյանի մոտ, ճանապարհին ասին՝ «թղթերդ պակաս ա», դու չեկար»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ