20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հունգարիայի նախկին վարչապետի նամակը ՀՀ նախագահին

Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրճանը “Facebook” սոցցանցի իր էջում նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` անդրադառնալով ադրբեջանցի ռամիլ Սաֆարովի արտահանձնամնը: նամակում մասնավորապես ասվում է.

“Ափսոսանքով տեղեկացա Հունգարիայի կառավարության այն որոշման մասին, որի համաձայն` Ադրբեջանին է հանձնվել Բուդապեշտում հայ զինվորին դաժանորեն սպանած ադրբեջանցին: Թույլ տվեք այս դեպքի կապակցությամբ հայտնել կարծիքս Ձեզ. հունգարական իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ անընդունելի, ստոր եւ տարածաշրջանում լարվածությունը ուժեղացնող որոշում են կայացրել:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ դեպքը մեծ վրդովմունք է առաջացել Հունգարիայի հասարակական շրջանակներում: Այդ առիթով Բուդապեշտում բողոքի ցույցերն են կազմակերպվում: Տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի կառավարությունն իմ վարչապետ եղած ժամանակ եւս բազմիցս խնդրել է արտահանձնել ոճրագործին: Երաշխիքների բացակայության պատճառով, որ դատապարտվածին ազատ չեն արձակի, իմ կառավարությունը որոշեց մերժել խնդրանքը:

Ափսոսանքով եմ նկատում, որ Հունգարիայի որոշումը կարող է դանդաղեցնել հայ-ադրբեջանական երկխոսությունը եւ մեծ վնաս պատճառել նաեւ հայ-հունգարական հարաբերություններին:

Որպես Հունգարիայի նախկին վարչապետ, ցանկանում եմ նշել, որ, հակառակ Հունգարիայի կառավարության այս քայլին, մեծաթիվ մարդիկ անհանգստություն են հայտնում ադրբեջանցի հանցագործին հանձնելու եւ վերջինիս հանդեպ Ադրբեջանի ցուցաբերած վերաբերմունքի առթիվ:

Թույլ տվեք եւս մեկ անգամ իմ համերաշխությունը փոխանցել եւ կրկնակի ցավակցություն հայտնել սպանված հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի ծնողներին եւ հարազատներին: Վստահ եմ, որ հայերի եւ հունգարացիների ընկերական հարաբերությունները ապագայում կարող են ուժեղանալ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ