11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Նիկոլը ուղիղ եթերում թեւերը լայն փռեց այլասերության պաշտպան-քարոզչի վրա /տեսանյութ/

«Նիկոլը հենց նոր, ուղիղ եթերում, բոլորիս աչքի առաջ թեւերը սիրու՜ուն ու լայն փռեց այլասերության պաշտպան ու քարոզիչ, ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Լառա Ահարոնյանի վրա, բացեիբաց պաշտպանելով նրան ու անվանելով ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ներկայացուցիչ:
Սա էլ հո քննադատողներն ու չարախոսները չէին»:

Սոցցանցերում քննարկվում է երեկ Հանրայինի եթերում տեղի ունեցած բանավեճը: Օգտատերերը դժգոհում են վարչապետի մեկնաբանությունից՝ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանների վերաբերյալ: Հիշեցնենք, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը վարչապետի ԺՊ-ին հարց ուղղեց, արդյոք որեւէ պարտավորություն ունի իր կուսակցության խորհրդի երկու անդամների հանդեպ, ովքեր ԼԳԲՏ իրավունքների պաշտպան ակտիվիստներ են: Ինչին ի պատասխան վարչապետի պաշտոնակատարը նկատեց, թե խոսքը ՀՀ քաղաքացի հանդիսացող,  4 երեխաների մոր մասին է: 

Օգտատերերը ամրագրում են, որ միասեռականության քարոզիչներն ու պաշտպանները ՔՊ ղեկավար կազմում և հոգաբարձուների խորհրդում են: 

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ