10 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

GALLUP-ի վերջին տվյալները

46447603_2022816008004255_6112645211408564224_n

«GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում ներկայացրեց «Նախընտրական ճեպընթաց` վերջին կանգառ» խորագրով ուսումնասիրության արդյունքները:

Դեկտեմբերի 1-ից 4-ն ընկերությունն հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում:

Ա.Նավասարդյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%, ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9, նշել են 91.4%:

Թե ովքեր են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 86.6%-ը նշել է «Իմ քայլին», 63.4%՝ ԲՀԿ-ին, 55.5%՝ ՀՀԿ-ին, ավելի քիչ նշել են ՀՅԴ-ին, «Լուսավոր Հայաստանին», որը սակայն ճանաչողության առումով ամենամեծ աճն է գրանցել:

Քարոզարշավին հետևել է քաղաքացիների 66.8%:

Թե ո՞ր ուժի քարոզարշավին են հանդիպել, քաղաքացիների մեծամասնությունը նշել է «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ամենաքիչը քաղաքացիները հանդիպել են «Ազգային առաջընթաց» կուսակցության քարոզարշավին:

Քաղաքացիներն առավելապես շատ քարոզարշավին հետևել են հեռուստացույցով, բակերում հանդիպումների, ֆեյսբուքի միջոցով, ընդ որում՝ տպագիր մամուլը ամենաքիչն է:

Հարցվածքների 48 %-ը ծանոթացել է նախընտրական ծրագրերին՝ առավելապես «Իմ քայլի», ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի», և ծանոթացել են առավելապես հեռուստացույցով, ամենաքիչը՝ տպագիր մամուլով: Հեռուստաաբանավեճերին քաղաքացիները ևս ամենաշատը հետևել են հեռուստատեսության և կայքերի միջոցով, բայց բանավեճերն առավելապես դրական են գնահատվել:

«Մեր կանխատեսումով՝ քաղաքացիների շուրջ 70%-ն է մասնակցելու ընտրություններին»,- ասաց Ա.Նավասարդյանը:

Նա ներկայացրեց ամենահուզող հարցը՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որ դաշինքը կամ կուսակցությունը քանի՞ քվե կհավաքի.

«Իմ քայլ»՝ 69.4 %, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, ՄԵՆՔ՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն՝ 0.0%: Նա նշեց, որ հարցվածքների 8.7% հրաժարվել է պատասխանել, 7% դժվարացել է պատասխանել:

«Թե ռեյտինգային թեկնածուները որքանո՞վ լավ աշխատեցին և որքանո՞վ կկարողանան ավելացնել իրենց կուսակցությունների ցուցանիշները, ցույց կտան ընտրությունների արդյունքները»,- ասաց Ա.Նավասարդյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով սխալանքն ու պատասխանել հրաժարվածներին, ապա ԱԺ կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, ԼՀ-ն, իսկ ՀՀԿ-ի հարցը շատ անորոշ է:

Նա նշեց, որ էկզիտ փոլ չեն անցկացնելու: Նրա խոսքով՝ 2012թ. են անցկացրել էկզիտ փոլ և շատ մոտ արդյունք են ստացել, բայց դրանից հետո «Գելափ ինթերնեյշնլը» չի անցկացրել էկզիտ փոլ:

Անդրադառնալով երեկվա բանավեճին՝ Ա.Նավասարդյանը նշեց, որ չի կարող, թե դրանք ամենազդեցիկն էին, սակայն ամենակարևորն էին այն առումով, որ առաջին դեմքերն էին մասնակցում և մոտ 3.5 ժամ տևեց: Նրա կարծիքով՝ երեկվա բանավեճը կարող է ազդել, բայց հաշվի առնելով, որ ընդամենը 2 օր է մնացել, ազդեցությունը շատ մեծ չի լինի:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ