19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարին. Մամեդյարով

Ընթացիկ ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը`դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայտնի է, որ բանակցությունները տևել են երեք ժամ:

Մամեդյարովի խոսքով՝ դրանք կարևոր և օգտակար են եղել հակամարտող կողմերի դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու տեսանկյունից:

«Համաձայնություն է ձեռք բերվել մոտ ապագայում շարունակել բանակցություններն այս ձևաչափով: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հունվարին»,-ասել է Մամեդյարովը:
ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ