10 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ և վարչապետ «տրոյկան» է որոշում՝ ով պետք է «նստի», ով՝ ոչ. Վ. Սարգսյանը Ն. Փաշինյանին. բանավեճ (տեսանյութ)

f5c082eecadbe1_5c082eecadc21.thumb

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն անդրադարձավ այսօր հրապարակված երկրորդ գաղտնալսման ձայնագրության հրապարակմանը՝ ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի:

«Որքան էլ տհաճություն զգացվեց, այսօր նորից նոր գաղտնալսում և այլն, բայց նորությունն այն էր այսօրվա, որ անցումային արդարադատություն ունենք, այն անցնում է ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի միջոցով դեպի վարչապետ, և այդ «տրոյկան», կարծես թե, ձևավորված է և որոշում է կայացնում՝ ով պետք է նստի, ով պետք է չնստի, դատարանն ինչ պետք է որոշի: Պարզվեց, որ դատավորն, այնուամենայնիվ, զանգել է ԱԱԾ տնօրենին»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակի գլխավորող Նիկոլ Փաշինյանն ընդհատեց. «Եթե այդպիսի որոշում կայացված լիներ, ձեր կուսակցության 90 տոկոսն արդեն նստած կլիներ, պարո՛ն Սարգսյան, և շատ հնարավոր է՝ նաև դուք նստած լինեիք, պարո՛ն Սարգսյան»:

Վիգեն Սարգսյանը շարունակեց. «Բայց ես Ձեզ ուզում եմ ասել, որ Ձեզ էլի սխալ թիվ են տվել ձեր օգնականները՝ կապված ծառայությունների բաժնի հետ տնտեսության մեջ, որին անդրադարձաք»,-ասաց նա և նշեց, որ աճի տոկոսը ոչ թե խաղադրույքներից է եղել, այլ որովհետև IT  հարյուրավոր ոլորտի մասնագետներն աշխատում են տարածաշրջանային առաջնորդ լինելով այդ ծառայությունը այլ երկրներին մատուցելու: «Դա մեծ տարբերություն է, և խնդրում եմ՝ մինչև որոշում կայացնելը անպայման հանձնարարեք մանրամասն զեկուցել, որովհետև կարող եք կրճատել երիտասարդների թիվը, որոնք բարձր աշխատավարձով աշխատում են»,-ասաց նա և նշեց, որ իրենց ձեռքբերումներից էր, որ ՀՆԱ-ի մեջ ՏՏ ոլորտը 4 տոկոս դարձավ:

Փաշինյանը նշեց, որ դրա համար են ոլորտի եկամտահարկը դարձրել 36 տոկոս, որ փակվի և կրճատվի:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ