10 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

ԱԱԾ պետը համոզում է վարչապետին չկալանավորել ինչ-որ մեկին, իսկ դատավորը կանի՝ «ոնց կասեն». Հրապարակ

7-203-750x450

Արտահերթ ընտրությունների քարոզարշավը սրընթաց էր, եւ կարճ տեւողությունը լրացուցիչ լարում ու նյարդայնություն հաղորդեց բոլորիս։ 11 օրվա մեջ 35-40 օրվա ընտրապայքար տեղավորելը հեշտ չէր, նաեւ դրանից է այս տենդագին մրցակցությունը։ Իսկ վերջին 2 օրը, ըստ ամենայնի, կվերածվի գլադիատորական մարտերի, որի կուլմինացիան հեռուստաբանավեճն էր եւ դրանից մի քանի ժամ առաջ տարածված հեռախոսազրույցների գաղտնալսման 2-րդ սերիան։

Եթե առաջինի դերակատարներն ԱԱԾ եւ ՀՔԾ պետերն էին, ապա երկրորդում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին հայացքից, իհարկե, ոչ մի արտառոց բան չեն խոսում զրուցակիցները։ Մանավանդ, տրորված ու ոչնչացված իրավական համակարգով երկրում նորմալ է համարվում, որ ԱԱԾ պետը զեկուցում է երկրի ղեկավարին Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերի ընթացքի, կալանքի, դատավորի հետ խոսակցության, ՀԱՊԿ քարտուղարին ձերբակալելու հետ կապված ռուսական արձագանքի եւ հարակից թեմաների մասին։

Շարքային շատ քաղաքացիներ երեկ իրենց սիրելի իշխանություններին վերաբերող այդ ձայնագրությանը հենց այդպես էլ արձագանքում էին՝ «ի՞նչ ա եղել որ», «վարչապետ ջան, դուխով, ՀՀԿ-ն խուճապի մեջ ա» եւ այլն։

Իրոք՝ ի՞նչ է պատահել․ ընդամենը պարզվել է, որ մեզանում, այնուամենայնիվ, դատավորները զանգում եւ զանգվում են, ճշտում իրենց անելիքը, իսկ դատական նիստի ընթացքը՝ կալանքի սանկցիա տալը, գրավ կիրառելը, խափանման միջոց ընտրելը ոչ թե քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ դատարանի իրավասությունն է, այլ բարձր իշխանության։ Որ հանցագործին «պատժելիս» այդ իշխանությունը ռուսական արձագանքն է հաշվի առնում, այսինքն՝ քաղաքական գործոնը։ Որ ԱԱԾ պետը համոզում է վարչապետին չկալանավորել ինչ-որ մեկին, իսկ դատավորը կանի՝ «ոնց կասեն»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ