28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն. Վիգեն Սարգսյան /տեսանյութ/

128914

Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված եւ կոռուպցիայի դեմ պայքարի առումով ՀՀ-ում աննախադեպ պրոցես է ընթանում, բացահայտվել են երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործարքները եւ գողացվածը կվերադարձվի ժողովրդին: Այս մասին  դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին ու տնտեսության զարգացմանը նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, վերացվել է կոռուպցիոն տարածված տեսակներից մեկը՝ ընտրակաշառքը. «Կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է քաղաքական կամք, մեր կառավարությունն ունի այդ կամքը: Այո, պետք է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին գոյություն ունենա, որին ցանկացած պետական պաշտոնյա պարտավորված կլինի տալ լիազորագիր, որպեսզի իր գույքը աշխարցի ցանկացած երկրից կարողանան փնտրել: Որպեսզի որեւէ պաշտոնյա չկարողանա որեւէ գույք օֆշորում թաքցնել»,-ասաց Փաշինյանը:

Նրան հակադարձեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ Փաշինյանի թիմը գալիս է ընտրությունների ոչ թե մասնագետներով, այլ մարդկանցով, որոնք ունեն գաղափարական միասնություն:

«Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն: Դուք ընդունել եք երկիրը 10,5 տոկոս աճով, այսօր ունեք 6 տոկոս ու դրանով գլուխ եք գովում: Ներդրումների առումով երկիրն ընդունել եք 49 տոկոս աճով, հիմա 25 տոկոսի վրա եք: Արտահանումների ոլորտում 36 տոկոսից իջել եք 11,7 տոկոսի: Որոշ ոլորտներում աճ կա, բայց դինամիկան շատ վատն է: Գյուղատնտեսության ոլորտում խայտառակ վիճակ է, մինուս 8 տոկոս, մինչդեռ երբ երկիրն ընդունել եք, եղել է 2-4 տոկոս աճ: Այդպես է, որովհետեւ ձեզ սխալ են խորհուրդ տվել, պոպուլիստական մոտեցումների պատճառով Սեւանից ջուրը ուշ եք բաց թողել, հողը չորացել է: Կոռուպցիայի դեմ պայքարն էլ պետք է համակարգային լինի, որովհետեւ կապիտալը չի սիրում, որ իրեն անընդհատ բզում ես»: Իր խոսքը ընթացքում Վիգեն Սարգսյանը գրաֆիկներ էր ցույց տալիս, որոնք հիմնավորում էին իր ասած թվերը:

ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող տանել կառավարությունը, դա պետք է անի անկախ մարմինը. «Հենց տանում է կառավարությունը, պարզվում է, որ կոռուպցիա չկա, պայքարն էլ տարվում է ոչ թե ներկաների, այլ նախկինների դեմ: Պետք է այդ անկախ մարմնի ղեկավարումը տրվի ընդդիմությանն ու քաղհասարակությանը»:

ՔՈ կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը հայտարարեց, որ կոռուպցիան պետք է դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, իսկ ձերբակալություններն ու մեծ բացահայտումները դրանց վերջին փուլն են: «Առաջինը հակակոռուպցիոն կրթությունն է, երկրորդը կանխարգելիչ միջոցառումները եւ միայն վերջում պատժի անխուսափելիության բաղադրիչը: Պետք է վերացնել կոռուպցիա ծնող պատճառները՝ սոցիալ-տնտեսական վիճակը, անարդյունավետ պետական համակարգը: Մենք առաջարկում ենք տնտեսական հանցագործությունների վերաբերյալ համաներում՝ ակտիվների վերադարձի դիմաց»:

 «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի համար մեզ պետք է առողջ քաղաքական համակարգ. «Հիմա բոլորը խոսում են կոռուպցիայի մասին, բայց շատերը թալանի տարիներին պաշտոններ են զբաղեցրել: Մենք հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ստեղծելու լոբբինգ անելով եւ այնպիսի շահերի  բախման օրենսդրություն մշակելով պետք է առաջ գնանք, որ նրանք, որոնք շահերի բախման մեջ են, չլինեն խորհրդարանում»:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին քայլերից մեկը պետք է լինի աշխատավարձերի բարձրացումն ու ներդրումային ծրագրերը. «Եթե նախարարն ստանում է 600 հազար դրամ, նա չի կարող դրանով աշխատել: Կամ ուսուցիչը, որ ստանում է 80 հազար դրամ, չի կարող այդքան գումարով աշխատել: Մենք պետք է կարողանանք մարդկանց ճիշտ աշխատավաչձ տրամադրել: Կոռուպցիայի հարցը հիմա խիստ է դրված, բայց միայն դա երկար չի կարող մնալ: Մարդիկ պարտավոր են աշխատավարձերը բարձրացնել:

Երկրորդ քայլը ներդրումների ապահովումն է, պետք է այնպիսի պայմաններ ապահովել, որ ներդրողներն իրենք դիմեն, ոչ թե մենք իրենց խնդրենք, որ գան ներդրում անեն»:

«Սասնա ծռերի» ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը համոզված է, որ կոռուպցիան Հայաստանում եղել է որպես կառավարման հիմնական մեխանիզմ եւ համակարգաստեղծ բաղադրիչ. «Պետք է արմատախիլ արվի այդ մեխանիզմը, իսկ դրա առաջնային քայլը անցումային արդարադատությունն է եւ մարդկանց պատասխանատվության կանչելը: Առանց այդ քայլը կատարելու, առանց անցյալին գնահատական տալուն եւ անցումային արդարադատության կիրառման ոչինչ չի ստացվի»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ