23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդ կին վարորդները նույնքան վտանգավոր են, որքան տղամարդ վարորդները

Ինչպես տեղեկացնում է DailyMaily –ը, չնայած ընդունված կարծրատիպերին, ներկայում ապահովագրական ընկերությունները երիտասարդ կին վարորդներին նույնքան վտանգավոր են համարում, որքան տղամարդկանց:

Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ կին վարորդները նույնքան, նույնիսկ ավելի հակված են ռիսկային քայլերի (օրինակ` հարբած ղեկին նստելու), քան տղամարդիկ: Insurance.com-ի անցկացրած հարցումները վկայում են, որ ԱՄՆ-ում տղամարդկանց ավտոմեքենաների ապահովագրական փոխհատուցումներն ընդամենը 25 տոկոսով են ավելի`համեմատած կանանց հետ:

Մասնագետները կարծում են, որ կին վարորդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աշխարհում աճում է, որովհետև կանայք իրենց դիրքերն ամրապնդում են և դառնում ազատ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ